ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը փակելու անհրաժեշտության մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, հուլիսի 15-ին Ֆլորիդայի դատարանը փակել է նախկին նախագահի՝ գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու վերաբերյալ գործը։
«Հաշվի առնելով այն, որ հուլիսի 13-ի սարսափելի իրադարձություններից հետո մենք շարժվում ենք մեր երկիրը միավորելու ուղղությամբ՝ Ֆլորիդայում այս անօրինական մեղադրանքները մերժելը պետք է լինի միայն առաջին քայլը»,- Truth Social-ում գրել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է՝ արդարադատության դեմոկրատական դեպարտամենտը համակարգել է իր դեմ ուղղված բոլոր քաղաքական հարձակումները, որոնք ոչ այլ ինչ են, քան ընտրություններին միջամտելու դավադրություն իր քաղաքական հակառակորդի կողմից։ Թրամփը կոչ է արել դադարեցնել զենք դարձնել արդարադատության համակարգը։
0Comments