Տավուշից հեռացել է Արցախից բռնագաղթած 541 անձ

Մանրամասներ
արցախցի

2023թ․ աշնանը Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնագաղթած 780 ընտանիք՝ 2970 անձ։

Լրագրող Ոսկան Սարգսյանը հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, թե ներկայումս մարզում Արցախից բռնագաղթած քանի՞ ընտանիք, քանի՞ անձ է բնակվում։ Մարզպետարանից պատասխանել են․ «2024թ․ հունիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզի բնակավայրերում հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 694 ընտանիք, 2429 անձ»: