Հուլիսի 10-ից տեղի կունենա երթևեկության փոփոխություններ մի շարք խաչմերուկներում

Մանրամասներ
փողոց

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Գարեգին Նժդեհի փողոց - Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝  Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Արցախի պողոտա – Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա – Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ  և  ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա – Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:
Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը:

Ինչպես նաև Գայի պողոտա – Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:

Նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: