Ալիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված Արցախում

Մանրամասներ
արցախ

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով հուլիսի 6-ին օկուպացված Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացման արարողությանը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ մինչև այս տարվա վերջ 20 հազար մարդ կտեղափոխվի օկուպացված Արցախ։