Հումակերությունը կարող է հանգեցնել հյուծման․ Մարդկանց մոտ քաշի կորուստ առաջանում

Մանրամասներ
հումակեր ժաննա

Հումակերությունը սնվելու հատուկ ձեւ է, երբ սննդի մեջ օգտագործվում են միայն հում բանջարեղեն, մրգեր, ընդեղեն։ Այս դեպքում սնունդը որեւէ մշակման՝  խաշելու, տապակելու եւ այլնի, չի ենթարկվում: Հումակերությունը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:

Հումակերությունը հատկապես լայն տարածված է բուսակերների մոտ: Սակայն բոլոր հումակերները չէ, որ բուսակեր են, նրանք կարող են նաեւ կենդանական ծագման  մթերք օգտագործել: Օրինակ, որոշ հյուսիսային ժողովուրդներ հում վիճակով ձուկ են օգտագործում կամ ոստրեներ:

Մարդիկ, ովքեր մեծ ժամանակ են անցկացնում խոհանոցում, կարող են չհավատալ հումակերությանը: Բայց նրանք, ովքեր ընտրում են հումակերությունը, սննդարար նյութերի պակաս չեն զգում, ապրում են լիարժեք կյանքով եւ ավելի քիչ են հիվանդանում:

Ընտրելով սնվելու բնական տարբերակը՝ մարդը կարող է իրեն ոչնչում չսհամանափակել՝ ուտել ամեն ինչ եւ որքան սիրտդ կուզի: Հումակերության մեջ  չկա որոշակի օգտակար մթերքների ցանկ։ Յուրաքանչյուրն ունի իր սիրելի միրգն ու բանջարեղենը, որը կարող է ուտել առանց սահմանափակման: Ցանկացած հում մթերք՝ ինչպես բուսական, այնպես էլ կենդանական, պարունակում է օրգանիզմի համար բոլոր անհրաժեշտ վիտամինները, իսկ թերմոմշակման դեպքում դրանց մի մասը կորցնում է իր նշանակությունը:

Անցումը հումակերության ոմանց համար շատ հեշտ է լինում եւ մեծ ջանքեր չի պահանջում, իսկ ոմանց համար՝ ավելի դժվար: Այս պարագայում լավ կլինի, եթե անցումն աստիճանաբար կատարվի՝ ամեն անգամ ավելացնելով հում  սննդամթերքի քանակությունը ձեր սննդակարգում: Առաջին շրջանում շատ դժվար կլինի սիրելի ուտեստը պատրաստելուց հրաժարվելը: Ուստի, եթե շատ եք ցանականում, կարող եք դա անել: Հումակերությունը, ինչպես սնվելու ցանկացած եղանակ,  պետք է առաջին հերթին դրական զգացողություններ առաջացնի, ոչ թե ստամոքսի խանգարումներ:

Բացի այդ, կան կարծիքներ, թե հումակերությունը հանգեցնում է հյուծման: Սկզբնական շրջանում, երբ օրգանիզմը հարմարվում է, հնարավոր է լինի քաշի կորուստ, բայց ժամանակի հետ օրգանիզմն ստանում է իր սկզբնական քաշը: