Սաուդյան Արաբիան միացել է այն երկրների աճող ցանկին, որոնք կոչ են արել իրենց քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Լիբանանից՝ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լարվածության սրման պատճառով:
Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանության երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանությունն ուշադիր հետևում է Լիբանանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել այդ երկիր մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել լիբանանյան տարածքը:
Նշենք, որ Գերմանիան, Նիդեռլանդները, Կանադան և Քուվեյթը նույնպես հանդես էին եկել նմանատիպ նախազգուշացումներով:
0Comments