Ամերիկացի գիտնականները գտել են մաշկի վրա դաջվածք կատարելու հնագույն գործիք, հայտնել է «360»հեռուստաալիքը՝ վկայակոչելով Journal of Archaeological Science: Reports ամսագրում հրապարակված հոդվածը: Հոդվածում նշված է, որ մարմնի վրայի առաջին նկարները ստեղծվել են կակտուսի փշերի միջոցով:
Գործիքը մոտ 9 սմ երկարությամբ փայտիկ է, որին պարանով փաթաթած ամրացված են կակտուսի փշերը: Դաջվածքին գույն էր հաղորդվում այրված ածուխի կամ մրի միջոցով: Ասեղների ծայրին ներկը դեռեւս պահպանվել է:
0Comments