Գեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.am

Մանրամասներ
բագրատ

Yerkir.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզպետ, քպ-ական Կարեն Սարգսյանը դպրոցների տնօրեններին հրահանգել է, որ աշխատակիցներին թույլ չտան գնալ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, չմասնակցեն նախատեսվող հանրահավաքին:

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր հայտարարել է, որ վաղը գնալու է Գեղարքունիքի մարզ, ժամը 18:00-ին Սոթքում հանրահավաք է նախատեսված:

Yerkir.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի վարքագծին և կենսագրությանը: