Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը:

Բագրատ Սրբազանը իր խոսքում նշեց.

«Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին»:

Բագրատ Սրբազանը բոլորին շնորհավորեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

«Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ։ Վերստին հայտարարում եմ՝ իրենք այս շարժման հետ կապ չունեն։

Մենք խստորեն դատապարտում ենք դա, ինչպես նաև ոստիկանների կողմից 7-8 հոգով մարդ ծեծելը»,- ասել է Սրբազանը։