Հանրահավաքի մասնակիցների թիվը 19։20-ի դրությամբ եղել է 11,300 մարդ․ Իրազեկ քաղաքացիների միավորում

Մանրամասներ
հրապարակ

Այսօր՝ մայիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումի» փոխանցմամբ մասնակիցների թիվը 19։20-ի դրությամբ եղել է 11,300 մարդ։

««Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:18-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 11.300 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,-ասված է հայտարարության մեջ ։