Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը անձնական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Պուտինն իր կյանքում 5-րդ անգամ հանդիսավոր կերպով ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։ Պաշտոնավարման նոր ժամկետը կտևի մինչև 2030 թվականը։ Երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական տվեց։ Քանի դեռ նոր կազմը չի հաստատվել, կաբինետի անդամները կաշխատեն պաշտոնակատարի կարգավիճակով։
0Comments