«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պատարագով:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։