ՌԴ խաղաղապահները, որոնք դուրս են եկել Լեռնային Ղարաբաղից, չեն կարող տեղափոխվել Հայաստան։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ահայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
Նա չի կարծում, որ ՌԴ խաղաղապահները կարող են կամ պետք է մնան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խանդանյանը նաև հայտարարեց, որ խաղաղապահները չեն կարողացել կատարել իրենց գործառույթները ԼՂ-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղաղապահների ավտոշարասյունը Լեռնային Ղարաբաղից ուղևորվել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր, և ինչպես ավելի ուշ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրանք ժամանել են այդ կետերի փակման աշխատանքները կազմակերպելու համար:
0Comments