Իրանի դեսպանին հայտնել են, որ միջպետական ճանապարհահատվածները ներառված չեն Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություններում

Մանրամասներ
իրան

«Տարածքները, որոնցով անցնում է ճանապարհը (Հայաստան-Վրաստան միջպետական ​​ճանապարհը – խմբ.), որքանով տեղեկացա, ներառված չեն պայմանավորվածություններում (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.)»,- ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով ՀՀ Տավուշի մարզի գյուղերի շուրջ տեղի ունեցող գործընթացները։

 «Հայաստանի իշխանություններն Իրանին տեղեկացրել են, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվում Ալմա-Աթայի հռչակագրով, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա»,- նշել է դեսպանը։