Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում

Մանրամասներ
Ադրբեջանում տանկ

Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում։ Դրանք բացատրվում են 2024թ. նախապատրաստման պլանով։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, վարժանքների ընթացքում, որոնք իրականացվում են համազորային ուսումնական զորադաշտում, կատարվել են բնական եւ արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի դեմ խորքից հարձակման առաջադրանքներ։

Իրականացվել են նաեւ տեղից եւ շարժման ընթացքում հայտնաբերված թիրախների եւ զրահատեխնիկայի ոչնչացման առաջադրանքներ։