Ոստիկանական 3 պատ պիտի ճեղքես, որ մուտք ունենաս Կիրանց գյուղ: «Մեդիահաբ»-ի հետ զրույցում պատմել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, ոստիկանները հստակ հրահանգ ունեն` բացի կիրանցեցիներից ուրիշ ոչ ոքի թույլ չտալ, որ մտնի գյուղ:
«350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա հիմա: Գյուղը բոլոր կողմերից փակել են, որ հանգիստ հանձնեն մեր տները: Հիմա, փաստացի, Կիրանց գալու համար պիտի «վիզա» ունենաս»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նա նշեց 2 շաբաթից ավելի փակ պահվող ճանապարհն այսօր բացվել է, հեռացվել են այնտեղ տեղակայված վրանները:
«Երևի մի քանի օրում մեր տները թուրքին կհանձնեն ու կբացեն ճանապարհը»,- նշել է զրուցակիցը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
0Comments