Լիբանանյան «Հեզբոլլահ» իրանամետ կուսակցության զինված թևն ստանձնել է Արևմտյան Գալիլեայում իսրայելական զորքերի դիրքերի վրա հարձակման պատասխանատվությունը։
Ինչպես նշվում է կազմավորման Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ, զինյալները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Հանիտա բնակավայրում գտնվող իսրայելական բանակի շտաբին հարվածելու համար։ Դրանում ասվում է, որ հրթիռահրետանային կայաններից և հրետանուց կրակ է բացվել նաև «բնակավայրի մերձակայքում թշնամու ուժերի կենտրոնացման ուղղությամբ»։
«...Ուղիղ հարվածի հետևանքով հակառակորդը կորուստներ է կրել՝ զոհվածների և վիրավորների տեսքով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի ռազմական հրամանատարությունը դեռ չի հաստատել «Հեզբոլլահ»-ի հարձակումը։
0Comments