Մոսկվայի «Կրոկուսի» հրշեջ անձնակազմը փախել է ահաբեկչության ժամանակ՝ չփորձելով անգամ մարել հրդեհը։ Այդ մասին հայտնում են 24news-ն ու Baza-ն։
Ողբերգության օրը դեպոյում պետք է գտնվեին առնվազն 15 աշխատակիցներ։ Հրշեջները պարտավոր էին դեպքի վայր ժամանել 3-5 րոպեի ընթացքում։ Նրանցից պահանջվում էր կոտրել դռները, տարհանել մարդկանց և սկսել կրակը մարել, սակայն նրանք պարզապես փախչել են՝ թողնելով մեքենա։
ՌԴ ՔԿ-ից նշում են, որ արդեն ձերբակալվել են «Կրոկուս Սիթի Հոլ»–ի հրդեհային անվտանգության պատասխանատուն և հակահրդեհային պաշտպանության համակարգերի սպասարկման ինժեները։
Հիշեցնենք, որ ոստիկանության մի ամբողջ բաժին, որը գտնվել է համերգասրահից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, նույնպես չի միջամտել ահաբեկիչների կողմից անպաշտպան հանդիսատեսի գնդակահարության ժամանակ:
0Comments