Լսեք հաղթանակից հետո հայրենատեր գերագույն հրամանատարի խոսքը ու չփորձեք համեմատել այսօրվա եղածի հետ

Մանրամասներ
արտակ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Մեկ անգամ ևս լսեք հաղթանակից հետո յուրային զորքի հետ խոսող, հայրենատեր գերագույն հրամանատարի խոսքը: Լսեք ու հանկարծ մտքներովդ չանցնի համեմատել այսօրվա եղածի հետ:

Այսօրվա կապիտուլյանտները նախորդ իշխանությունների ամենավատ կերպարի եղունգն անգամ չարժեն:

Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի հպարտության ու հիշատակի այս օրը, բացի կապիտուլյանտներին ուղղված հայհոյանքից` ցավոք ուրիշ այլ բան չեն թողել: Հավիտյանս անիծվեք դուք ու ձեր անունները:

Աղոթում եմ պատերազմը հերոսաբար հետ մղած 75 զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: Հավերժ հիշատակ նրանց:

Ապրիլյան քառօրյա մարտերով անցած բոլոր տղերքին մաղթում եմ ուժ, կորով և համբերություն: Աստված մեծ է, այսպես չի մնա»: