Օկուպացված Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Մանրամասներ
ադրբեջան

Օկուպացված Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։

Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։