Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ

Մանրամասներ
ռուս խաղաղապահ

Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խոհրդի քարտուղարի պարզաբանումը։

Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: