Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters

Մանրամասները՝ տեսանյութում
խաղաղապահ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ:

Այս մասին հայտնել է Reuters գործակալությանը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը:

Նշվում է նաև, որ նրանց ամբողջ զրահատեխնիկան, ներառյալ՝ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից: