Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին

Մանրամասներ
ոստիկան

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին։

«Տղան մենակով` Արցախի դրոշն ուսերին, եկել էր կառավարության մոտ` իր բողոքն արտահայտելու, պահանջելու Նիկոլի հրաժարականը։ Մենք հենց նոր վերադարձել էինք Կիրանցից ու անցնելիս տեսանք իրեն, մոտեցանք խոսեցինք, հարցրինք` ով է։ Մի քանի վայրկյան անց մոտեցան ոստիկանները և բերման ենթարկեցին տղային։ Մեկ հոգուն»,- գրել է օգտատերը։

Մանրամասները՝ տեսանյութում: