ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել, ասված է առաքելության X-ի էջում։
Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:
0Comments