Իրավիճակի սրմшն ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ-ի և նրա հովանավորների վրա․ Բաքուն պնդում է, թե սահմանին հայկական ԶՈւ-ի ինտենսիվ տեղաշարժ է նկատում

Մանրամասներ
ադրբեջան

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է կենդանի ուժի, զրահատեխնիկայի կենտրոնացում, զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ», - պնդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Բաքուն հայտարարում է, թե իբր Հայաստանում նկատվում է ռևանշիստական ուժերի ակտիվացում, զգուշացնելով, որ ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա», - ասված է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։