Նռնակով զինված մեկ անձ այս պահին գտնվում է ոստիկանության շենքի դիմաց, նրան այժմ փորձում են վնասազերծել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են, այնուհետեւ տեղափոխվել են բուժհաստատություն:
0Comments