Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես ասել էի, երբ որ Ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու ես կգամ և անձամբ Ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ։
Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և վերջերս ես ցույց եմ տվել։
Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման։
Արձանագրումը հետևյալն է, որ մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական հնարավորությունը գործընթաց սկսելու կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- ասել է նա։
0Comments