Շուտով բանակի նման ավիրվելու է նաև լավ թե վատ եղած կրթական համակարգը․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Իմաստունները հիմնվում են փորձի՝ իսկ խելացիները տրամաբանության վրա։

Google-ով փորձեցի գտնեմ ակադեմիական քաղաքների նախադեպեր։ Ուկրաինայից մինչև Էմիրություններ նման տարաքրներ կան, որոնք կոչվում են "ակադեմիական քաղաք"։ Բայց աշխարհում ոչ ոք իրենց հին ավանդույթներով հարուստ ԲՈՒՀ-երը ուժով ու տոտալ կերպով չի տեղափոխել այդ տարածքներ։ Ավելին այդ "ակադեմիական" կոչվող տարածքները կամ ուղղակի տեղանուններ են, օրինակ ինչպես Կիևում է, կամ նոր մոդելի միջավայր ստեղծելու փորձեր։ Բայց արդյունքով ապացուցված ոչ մի ակադեմիական քաղաք կոչվող պրոոյեկտ դեռ չկա։ Ոչ ոք իր հին դասական ԲՈՒՀ-երը չի ավիրել ու զոռով ոչ մի տեղ չի տեղափոխել։

Այսինքն այդ մարդկանց առաջարկը նախադեպերով չապացուցված արկածախնդրություն է։

Կա նաև հարցի մյուս կողմը։ Դիցուկ միտքը հոյակապ իդեա է։ Իդեան գրեթե միշտ կազմում է ցանկացած նախաձեռնության շատ փոքր մասը։ Հաջողության գրավականը միշտ իրականացման մեջ է կայանում։ Նույնիսկ Իլոն Մասկի Մարսը բնակելի դարձնելու իդեան կազմում է տվյալ նախաձեռնության ընդամենը 0,1%-ը, իսկ 99.9% -ը կազմում այդ իդեան իրականացնելու նրա կարողությունը։

Հիմա մարդիկ, ովքեր ինչ սկսել են՝ տապալել են։ Միհատ ազգային ավիաընկերություն բացեցին՝ խայտառակ ձևի տապալվեց։ Ասֆալտով էին հպարտանում, ամբողջ երկրով մեկ արդեն պայթելա։ Երևանյան լճով ու անցումներ զբաղվեցին՝ տապալեցին։

Եվ այս մարդիկ ակադեմիական քաղաքի իդեա են առաջ բրդում։ Պետք չի Նոստրադամուսը լինել, հասկանալու համար, որ շուտով բանակի նման ավիրվելու է նաև լավ թե վատ եղած կրթական համակարգը։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան