ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամսներ է հայտնել նախօրեին Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքից:
Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են գազալցակայանի պատը՝ 10 քմ և տանիքը՝ 20 քմ․ վնասվել են մոտակայքում կայանած «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ։
0Comments