Պզզալով, երգով ու շարքով գնալու են ասենք Կարպատներում կռվելու․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Նկարում ներկայի թուրքական Կայսերի քաղաքն է։ Այն Թուրքիայի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, հարուստ է անտիկ տաճարներով և ստորգետնյա ամբողջական քաղաքներով։ Եթե Թուրքիայում չլիներ, հաստատ կգնաի։

Կայսերին նախկինում կոչվել է Կեսարիա, և 1589 թվականին բնակչության 89%-ը կազմել են Հայերը, հետո Հույները, Հրեաները և ընդամենը փոքր մասը կազմել են Թուրքերը։ Ժամանակի ընթացքում այս գանձը մաս մաս հանձվել է թուրքերին, որովհետև մեր մեջ միշտ եղել են մարդիկ, ովքեր ասել են.

- Եկեք մի մասը զիջենք՝ հանգիստ ապրենք

- Եկեք թուրքի հետ պայմանավորվենք

- Գնանք Արևելքի ու Արևմուտքի դրոշները բերենք խփենք, մեզ բան ասող չի լինի

- Էդ ու՞մ հաշվին եք ուզում հողերը պահեք

Իսկ թուրքը լինելով մեզնից պակաս կրթված, պակաս ունեվոր, պակաս մարտունակ, ունեցել է աշխարհընկալման այլ փլիսոփայություն։ Իրենց համար ուժն ու իրավունքը նույնն են, և աշխարհի վրա իրենց սեփական տեղը ունենալու համար պատրաստ են եղել վճարել սեփական արյունով։

Սկսած դինոզավրների ժամանակներից երկիր մոլորակի վրա ոչինչ չի փոխվել՝ սեփական հողի կտոր ունենալու համար կամ պետք է վճարես արյունով, կամ վերանաս։ Սրանից խուսափելը չունի շուստրության ձև, և չկա փողով արտահայտված գին։ Այս ամենը իհարկե շատ դաժան է, բայց սա է երկիր մոլորակի օբյեկտիվ իրականությունը։

" Էդ ու՞մ հաշվին եք ուզում հողերը պահեք" ասողները կամ մերժում են օբյեկտիվ իրականությունը, կամ պատրաստ են հանգիստ հայրենիքը զիջելուն։ Մյուս կողմից կա հայտնի ասածվածքը՝ Եթե չես ցանկանում կերակրել սեփական զինվորին, ապա կկերակրես օտար զինվորին։ Սա վերաձևակերպելով կարելի է ասել՝ Եթե չես ցանկանում կռվել սեփական հայրենիքի համար, ապա կկռվես օտարի համար։ Ինչն էլ դարերով մեզ հետ տեղի է ունենում։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ միայն Կերչում մենք տվել ենք 50.000-ից ավել զոհ, իսկ մեր հազարամյակների կարևորության պատերազմում 5.000-ից պակաս զոհից հետո կապիտուլացվեցինք՝ թե բա հո Ջրականն ու Շուշին արյան ծով չէինք սարքելու։

Զավեշտը կայանում է նրանում, որ "Էդ ու՞մ հաշվին եք ուզում հողերը պահեք" ասողները իրադարձությունների նման ընթացքի դեպքում շուտով զորակոչվելու են հերթական կայսերական պատերազմին։ Պզզալով, երգով ու շարքով գնալու են ասենք Կարպատներում կռվելու։ Ու դրանցից մեկն էլ հաստատ գոռալու է՝ "Աշխարհաբեկ ջան, մատաղ ըլնիմ քեզ, էնտեղ ցից չըլնես"։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան