Իրանի հրթիռային հարվածները զգուշացում էր նաև Բաքվին, որ չեն զիջելու Սյունիքի հարցում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանում Նիկոլ նստած չէ, որ զիջի, այնտեղ պետականամետ գործիչներ են, եթե պատերազմի կարիք լինի, պայքարելու են իրենց երկրի համար։ Իրանի կողմից Իսրայելին հարվածելը զգուշացում էր նաև հարևան պետություններին՝ եթե հարվածում եմ ԱՄՆ դաշնակցին, կհարվածեմ նաև Ադրբեջանին, եթե իմ շահերին դեմ գործեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Բաքվի արտաքին քաղաքականությունը մշակվում է Փաշինյանի հետ համատեղ աշխատանքով, պլաններ են գծվում առաջիկա զիջումների մասին, այս ամենում ներգրավված է նաև Էրդողանը։ Էրդողանը Փաշինյանի կնքահայրն է, դա է պատճառը, որ Ադրբեջանի բոլոր պահանջները աստիճանաբար կատարվում են։ Փաշինյանը կարծում է՝ Էրդողանին կնքահայր կարգելով՝ իր աթոռը կարող է պահել հետագա տարիներին»,- ընդգծեց ադրբեջանագետը ՝ անդրադառնալով Բաքվի հետ առանց միջնորդ բանակցություններին։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։