Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցը կգործարկի հեռուստացույցների համար նախատեսված YouTube տեսահարթակի անալոգը։
Այս մասին, ըստ mediahub-ի, գրել է Fortune-ը՝ ընկերության աղբյուրին հղում անելով։
Amazon-ի և Samsung SmartTV-ների համար հավելվածը նախատեսվում է գործարկել հաջորդ շաբաթ։ Հրատարակության զրուցակիցն ասել է, որ ծառայության ինտերֆեյսը նույնական տեսք կունենա, ինչպիսին YouTube-ը։
Հեռուստատեսային հավելվածի գործարկումը եւս մեկ քայլ կլինի Մասկի ծրագրում՝ ավելի շատ գովազդատուների և հայտնի բլոգերների X-ում ներգրավելու համար:
Ձեռնարկատերը ցանկանում է օգտատերերին հնարավորություն տալ դիտել երկարատև տեսանյութեր մեծ էկրանին։ Աղբյուրի համաձայն՝ X-ը նպատակ ունի մրցակցել ոչ միայն YouTube-ի, այլ նաև այնպիսի հայտնի ծառայությունների հետ, ինչպիսիք են Twitch-ը, Signal-ը և Reddit-ը։
0Comments