ՉԼ․ Շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները (տեսանյութ)

Մանրամասներ
գոլ ֆուտբոլ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» - «Լացիո» (3:0), «Ռեալ Սոսիեդադ» - ՊՍԺ (1:2), «Մանչեսթեր Սիթի» - «Կոպենհագեն» (3:1), «Ռեալ Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ» (1:1) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Մյուս ուղեգրերը հաջորդ շաբաթ կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու պորտուգալական «Պորտուն», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ու Իտալիայի չեմպիոն «Նապոլին», Մադրիդի «Աթլետիկոն» ու Միլանի «Ինտերը», Դորտմունդի «Բորուսիան» ու հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։