Ցանկացած պատերազմ և ցանկացած ռազմական գործողություն ողբերգություն է․ Պուտին

Մանրամասներ
պուտին

Ցանկացած պատերազմ և ցանկացած ռազմական գործողություն ողբերգություն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․

«Այո, աշխարհում հիմա իրավիճակը հեշտ չէ, և շատ թեժ կետեր կան։ Ահա մենք՝ մեր հարևանների կողքին, կոնֆլիկտ ունենք։ Մարտական գործողությունները շարունակվում են։

Սրանից էլ ավելի խնդրահարո՞ւյց։ Ողբերգություն է, երբ մարդիկ կռվում են միմյանց դեմ, զոհվում են, վիրավորվում»,- ասել է նա։ 

ՌԴ ղեկավարի կարծիքով՝ այժմ հարցն այն է, թե ինչպես պետք է ապրել նման պայմաններում և ինչի վրա կարելի է հույս դնել․ «Իհարկե, միշտ պետք է մտածել ավելի լավ ապագայի մասին, ձգտել ստեղծել պայմաններ, որտեղ հակամարտություններն ավելի քիչ կլինեն, իսկ համագործակցություններն՝ ավելի շատ»։