Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին:
Հանդիպմանը ժամանակ ընդգծվել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Ընդգծված է նաև, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունը տարածաշրջանում կայունություն ապահովող հիմնական գործոններից է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
0Comments