Պուտինը կարճ ժամանակով արձակուրդ կգնա

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը կարող է կարճ ժամանակով ընդհատվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։

Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է հանգստանալ ամանորյա տոներին, Պեսկովը դա հնարավոր է համարել։

«Մասամբ, հավանաբար, բայց նա երբեք ամբողջությամբ չի օգտվում [արձակուրդներից]»,- բացատրել է Պեսկովը։