Պետությունը կօգնի, որ Հայաստանում հաստատվել ցանկացող արցախցիները տուն ունենան։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Եթե ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, դրանից հետո մենք կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անձի համար որոշակի ֆիքսված ֆինանսական միջոց հասանելի լինի տուն կամ բնակարան կառուցելու համար, որտեղ 10 տարի բնակվելուց հետո այդ տունը սեփականության իրավունքով կհանձնվի ընտանիքին։
Եթե պատրաստ են 10 տարի բնակվել այդ բնակարանում, որ կառավարության ֆինանսական աջակցությամբ կտրամադրվի իրենց, ապա, մենք սեփականության իրավունքը իրենց փոխանցելու հնարավորություն կտանք։
Դրանից հետո իրենք կորոշեն, դա վաճառեն և ավելի լավ բնակարան ձեռք բերեն»,- ասել է նա։
0Comments