«Հյուսիս- հարավ» ծրագիրը գնահատականների տրման եւ ծրագրի զարգացման փուլում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը։
«Այսինքն՝ հայտարարել ենք, որ հարավային ուղղությամբ ենք շեշտադրումներ անելու եւ անում ենք, եւ բանակցում ենք բազմակողմանի դոնորների, գործընկերների հետ, որպեսզի հարավային ուղղությամբ կարողանանք այդ ծրագրրեն իրականացնել՝ Սիսիան-Քաջարան թունելի մասին է խոսքը եւ դեպի Պարսկաստանի սահման։ Եւ ուզում եմ ասել, որ բանակցային լուրջ հաջողություններ արդեն կան»,-նշեց նա:
Հարցին, թե նախարարի համար այս ծրագրում կատարված չարաշահումներում կար մի բան, ինչն իր համար ապշեցուցիչ էր, նախարարն ասաց, որ չի ցանակնում էմոցիոնալ գնահատականներ տալ։
«Թույլ տվեք նման էմոցիոնալ գնահատակններ չտալ, գնահատականները արդեն տրվել են, գնահատականները որ տրվել են քննչական կոմիտեի կողմից եւ մեր կողմից, կարծում եմ, որ արդեն հայտնի են եւ մենք արդեն պետք է խոսենք ծրագրի զարգացման եւ հետագա կառուցման մասին եւ այդտեղ լուրջ քայլեր են կիրառվում»,- ասաց նախարար Արշակյանը։
Անդրադռանալով այն հարցին, թե երբ ավարտին կհասցվի «Հյուսիս-հարավի» ծրագիրը կտորներից է բաղկացած ինքը կարող է ասել, որ «Տրանշ 3»-ը կարող է մի փոքր փոփոխվել նախատեսվածից շեղումների պատճառով:
0Comments