Ինչպե՞ս խուսափել գարնանային դեպրեսիայից եւ մռայլ տրամադրությունից

Հաճախ մարդն անգամ չի կասկածում, որ տրամադրության տատանումները եւ դեպրեսիվ վիճակը կարող են առաջանալ օրգանիզմում վիտամինների եւ միկրոտարրերի պակասից

Գարնանային դեպրեսիան տարածված երեւույթ է, սակայն տրամադրության անկման պատճառ կարող է լինել վիտամինների պակասը եւ թույլ իմունիտետը:

Փետրվարի 23-ին ասուլիսի ժամանակ թերապեւտ Լամարա Մանուկյանը նշեց, որ թուլությունը, քնկոտութունը եւ մռայլ տրամադրությունը կարող են առաջանալ սննդակարգում այնպիսի վիտամինների պակասից , ինչպիսիք են С, D եւ В վիտամինները:

«Ջերմոցային մրգերը եւ բանջարեղենները շատ հարուստ չեն վիտամիններով, հատկապես դա վերաբերում  է վիտամին C-ին, որն օրգանիզմը պաշտպանում  է ինֆեկցիաներից», -նշեց նա:

Սերոտոնինի՝ «երջանկության հորմոնի» արտադրման գործում կարեւոր դեր ունի վիտամին В-ն: Օրգանիզմում դրա պակասը հանգեցնում է տրամադրության տատանումներին եւ դեպրեսիայի զարգացմանը:

Ձմռանը ավելի քիչ արեւային օրեր են նկատվում, ինչն իր հերթին հանգեցնում  է վիտամին D-ի պակասին: Դրա հետեւանքով առաջանում է քնկոտություն եւ թուլություն:

«Հաճախ մարդն անգամ  չի կասկածում, որ տրամադրության տատանումները եւ դեպրեսիվ վիճակը կարող են առաջանալ օրգանիզմում վիտամինների եւ միկրոտարրերի պակասից», - նկատեց թերապեւտը:

Իրավիճակը կարող է շտկել գարնանային օրաբաժնում մեծ թվով մրգեր, բանջարեղեն եւ կանաչի ներառելը, արեւային եղանակին զբոսանքները, վիտամինների ընդունումը, որոնք ներառում են C եւ B խմբի վիտամիններ: Կարելի է նաեւ հավասար չափերով մեղրից, կիտրոնից եւ ընկույզից  խառնուրդ ընդունել:

Մանուկյանը խորհուրդ տվեց նաեւ ըստ եղանակի հագնվել, քանի որ գարնանը օրվա ընթացքում  ջերմաստիճանի տատանումների պայմաններում ՍՇՎ-ի զարգացման վտանգն ավելանում է: Բացի այդ մրսելու արդյունքում կարող է ցիստիտ զարգանալ:

Հաշվի առնելով այն, որ գարնանը կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները, Մանուկյանը քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տալիս դիմել բժշկի, ինչը կարող է օգնել ժամանակին պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել:

Նյութի աղբյուր՝ news.am