Ամուսնու մահից հետո Յուլիա Նավալնայան առաջին հրապարակումն է արել. «Ես քեզ սիրում եմ»

Մանրամասներ
նավալնի

Յուլիա Նավալնայան սոցցանցում իր առաջին հրապարակումն է արել ռուսական գաղութում ամուսնու մահից հետո։ Նրա գրառումը հայտնվել է Instagram-ի իր էջում։

Նա Ալեքսեյ Նավալնիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ «Ես քեզ սիրում եմ» մակագրությամբ։

Մինչ այս` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Sky News-ի եթերում հայտարարել էր, որ Լոնդոնը կքննարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը։