Եվրոպայի զինամթերք արտադրող խոշորագույն գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը ծրագրում է նոր գործարան բացել Ուկրաինայում։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի և Բեռլինում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևի ներկայությամբ Rheinmetall-ի և ուկրաինացի գործընկերոջ միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Գործարանը տարեկան կարտադրի վեցանիշ թվով 155 մմ հրետանային արկեր, հաղորդում է DW-ն։ Դրա համար գործընկերները պետք է Ուկրաինայում նոր արտադրական օբյեկտ կառուցեն, որը կշահագործվի համատեղ։
2023 թվականի հոկտեմբերին Rheinmetall-ն արդեն հիմնել է իր առաջին համատեղ ձեռնարկությունը ուկրաինական պետական Ukroboronprom կոնցեռնի հետ, որը կզբաղվի մեքենաների սպասարկումով և վերանորոգմամբ, իսկ ավելի ուշ՝ զրահատեխնիկայի արտադրությամբ։
0Comments