Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում․ Նիկոլ Փաշինյան. VIDEO

Մանրամասներ
քպ

Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում և այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն եւ կարող է պարզվի, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ  ճանապարհ կա: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Իշխող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը եւ այդ իրադրությունը հաղթահարելու, կամ էդ իրադրությունից դուրս գալու ուղիներ ցույց տալ, ցույց տալ նաեւ այդ ճանապարհի ռիսկերը, ցույց տալ նաեւ այդ ռիսկերի կառավարման հնարավոր մեթոդները կամ գործիքները, դրա շուրջ ձեւավորել հանրային համաձայնություն»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է ճշմարտության մասին խոսել:

Նա նշել է, որ ինքը պարտավոր է հանրությանը տեղյակ պահել, որ «եթե սխալ քայլ անի՝ պայթելու է այդ ականապատ դաշտում»:

Փաշինյանի խոսքով՝ ինքը շատ լավ գիտի մեր ժողովրդի ցանկությունները, երազանքներն ու մղումները։

«Եվ ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում մեր ժողովրդին առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու ․․․ Էսօր սրա մասին չխոսելը կլինի հանցագործություն»,– նշել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։