ԱՄՆ-ը նոր հարված է հասցրել Եմենին

Մանրամասներ
հրթիռ

Ուրբաթ օրը ԱՄՆ զինված ուժերը նոր հարված են հասցրել Եմենին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների 4 անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարքեր հուսիների կողմից վերահսկվող տարածքներում և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում առևտրային նավերի և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի համար:

Ամերիկյան ուժերը խոցել և ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերը ինքնապաշտպանության նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։