Հետո Իլհամը կառաջարկի փոխել Հայաստան պետության անունը, հետո՝ քրիստոնեկան կրոնը, հետո էլ՝ ինչ խելքին փչի․ Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության։

Հիմա հասկացա՞ք, որ ՀՀ սահմանադրությունը փոխելը, նոր սահմանադրություն ունենալը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է, Նիկոլը այն փորձում է դա ներկայացնել որպես իր նախաձեռնություն։

Հետո բռնապետ Իլհամը խաղաղության պայմանագրի դիմաց կառաջարկի փոխել Հայաստան պետության անունը, հետո՝ քրիստոնեկան կրոնը, հետո էլ՝ ինչ խելքին փչի»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան