Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի «գաղտնի հաղթաթուղթը» 2024 թվականի նախագահական ընտրարշավում։ Այս մասին, lurer.com-ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը։
«Շատ պատճառներ կան ենթադրելու, որ նրա պոպուլյարությունը կարող է վերածվել քաղաքական ուժի: Այս շաբաթ Newsweek-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ ընտրողների մոտ 18 տոկոսը, այդ թվում՝ 10 երիտասարդ ընտրողից մոտ երեքը, ասել է, որ ամենայն հավանականությամբ կքվեարկի Սվիֆթի աջակցած թեկնածուի օգտին:
Հեղինակները նշում են, որ հայտնի կատարողի աջակցությունը կարող է նվազեցնել Բայդենի վարկանիշի անկման ազդեցությունը, որը պայմանավորված է նրա տարիքով, ինչպես նաև ՀԱՄԱՍ խմբավորման դեմ Իսրայելի հակամարտությամբ։ Նրանց կարծիքով՝ 2020 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Սվիֆթի քննադատությունն անուղղակիորեն ազդել է նրա պարտության վրա։
0Comments