Դեկրե՞տ, չեմ լսել․ Մեգան Մարքլը զբաղվում է էժանագին հագուստի դիզայնով

Աշխատանքի համար դքսուհին հայտարարել է հայտնի՝ Marks and Spencer հագուստի բրենդի հետ համագործակցության մասին

Թվում է՝ Մեգան Մարքլը չի կարողանում հանգիստ վայելել դեկրետը։ Արքայազն Հարրիի կինը, որը դարձել է Vogue UK-ի սեպտեմբերյան համարի հրավիրված խմբագիրը, կթողարկի հագուստի սահմանափակ քանակությամբ հավաքածու։ Աշխատանքի համար դքսուհին հայտարարել է հայտնի՝ Marks and Spencer հագուստի բրենդի հետ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Այն կաջակցի Smart Works ընկերությանը, որը աշխատանք չունեցող կանանց հարցազրույցի ներկայանալու համար անվճար ապրանքներ է տրամադրում, ինչպես նաեւ նրանց հետ աշխատանք գտնելու թրեյնինգներ է անցկացնում։

«Սա թույլ կտա դառնալ ոչ միայն միմյանց պատմության մի մասնիկը, այլ նաեւ կհիշեցնի այն մասին, որ մենք միասին ենք», - բացատրել է Մեգանը։

 Meghan Markle has teamed up with major British retailers to launch her own collection

Սահմանափակ քանակությամբ հավաքածուն կթողարկվի այս տարի։ Այն կներառի կիսաշրջազգեստոներ, գրասենյակային տարբեր ձեւի տաբատներ, բլեյզերներ, էլեգանտ ջեմփերներ, ինչպես նաեւ վերնաշապիկներ, բլուզներ, որոնք սիրում է ինքը Մեգանը։