Վոլոչկովան «մերկ» երեկույթին չի մասնակցել

Մանրամասներ
Վոլոչկովա

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան լրագրողների հետ հանդիպան ժամանակ նշել է, որ չի մասնակցել Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթին, քանի որ վիրավորված է բլոգերից։ Նա վերջինին դավաճան է անվանել։ Այս մասին գրում է NEWS.ru-ն։ Կայքի փոխանցմամբ՝ պարուհին ընդգծել է, որ իրեն հրավիրել էին սկանդալային երեկույթին, սակայն չի գնացել։

«Ինձ հրավիրել էին այդ «մերկ» երեկույթին, բայց ես չցանկացա մասնակցել դրան: Առանձնապես լավ չեմ վերաբերվում դավաճաններին։ Նաստյա Իվլեեւան իմ տանն է եղել, իսկ ես ու Նիկիտա Ջիգուրդան նրա համար տեսահոլովակ ենք նկարահանել։ Բայց հետո նա նստել ու քննարկել էր ինձ լրագրող Ալյոնա Բլինի հետ: Իմ մասին վատ բաներ էին խոսել... Դրանից հետո ո՞նց գնայի խնջույքի»,-ասել է Վոլոչկովան։

Վոլոչկովան նաեւ հայտարարել է, որ իր եւ Ջիգուրդայի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը նկարահանել է Նիկիտա Ջիգուրդայի նախկին մենեջեր Եվգենին։ Դերասանուհին պատմել է, որ մինչ այդ ինքը եւ արտիստը «պրոսեկո են խմել»։

Վոլոչկովան ասել է, որ դժվար, թե շարունակի իր ընկերությունը Ջիգուրդայի հետ, քանի որ վերջինը դադարել է պատասխանել իր զանգերին եւ չի եկել լրագրողների հետ հանդիպմանը։ Արտիստը չի հավատում, որ հենց նա է հրապարակել իրենց սկանդալային տեսանյութը, քանի որ պարուհու խոսքով՝ դա հարված էր նաեւ նրա հեղինակությանը։