ՀՀ կառավարությունը ԼՂ-ից տեղահանված 3,075 ուսանողի վարձ է փոխհատուցում

Մանրամասներ
ուսանող

Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի տեսքով փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 1231 ուսանողի և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 1844 ուսանողի ուսման վարձը։

Sputnik Արմենիայի փոխացմամբ, ՀՀ կառավարության ճեպազրույցում այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։

Նրա խոսքով` առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը կհաստատվ մի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19–ը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ներդնել։

«Դրանք այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը կամ ուսանողների ծնողները»,–ասաց նա։