Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ խորվաթների կազմում աչքի ընկավ Բուդիմիրը։
Մի քանի դրվագում մեր թիմին կրկին փրկեց Չանչարևիչը, մեր ֆուտբոլիստները ևս վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին, սակայն հաշվի մեջ փոփոխություն այդպես էլ չեղավ։
Խորվաթիան ձեռք բերեց Եվրո-2024-ի ուղեգիր և դարձավ վերջին հավաքականը, որը ձեռք բերեց ուղեգիր ընտրական փուլում։ Վերջին երեք ուղեգրերը կխաղարկվեն գարնանը՝ փլեյ-օֆֆ փուլում։
Հայաստանի հավաքականը D խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ վաստակելով 8 խաղում 8 միավոր։
0Comments