Արցախցիներին փորձում են ներքաշել վտանգավոր թակարդի մեջ․ Հոխիկյան

Մանրամասներ
տարհանում

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար.

«Ձեռքիս հայտնվեց ՀՀ կառավարության մշակած՝ փախստականի վկայական ստանալու դիմումի ձևաթուղթը, որտեղ մեկ նախադասություն ինձ մոտ լուրջ մտավախություն ու հարցեր առաջացրեց։ Պաշտոնական նամակով հարցը ուղղել եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այլ պետական կառույցների, բայց կարևոր է նաև իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, այլ փորձագետների կարծիքը և դիրքորոշումը։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ներկայացվող դիմումի մեջ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ստորագրել, որ տվյալ անձը ՈՐևԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ․․․ ։

1

Իմ կարծիքով, սա վտանգավոր թակարդ է, որի մեջ փորձում են ներքաշել Արցախցիներին։

- Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդը չլինել որևէ պետության քաղաքացի։
- Արդյո՞ք այդ դիմումն ստորագրող անձինք չեն ստորագրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ լուծարելու թղթերի տակ»: